Իրան-ԱՄՆ տեխնիկական բանակցություններն ավարտվել են. Ի՞նչ է այս պահին հայտնի
Քաղաքական
11:30 23/06/2026
Տարածաշրջան

Իրան-ԱՄՆ տեխնիկական բանակցություններն ավարտվել են. Ի՞նչ է այս պահին հայտնի

«Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական բանակցություններն ավարտվել են չորս աշխատանքային խմբերի ստեղծման համաձայնությամբ։ Իրանական «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար և  տեխնիկական բանակացային թիմի ղեկավար Քազեմ Ղարիբաբադին։

Ղարիբաբադի խոսքով,  խմբերը կզբաղվեն պատժամիջոցների չեղարկմամբ, միջուկային հարցերով, վերակառուցմամբ և տնտեսական զարգացմամբ, ինչպես նաև մոնիթորինգով և իրականացմամբ։

Հետագա բանակցությունները կանցկացվեն բարձր մակարդակի հանձնաժողովի շրջանակներում, որի կազմում կլինեն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Խալիբաֆը և արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը և Կատարի վարչապետ Մուհամմեդ բին Աբդուռահման Ալ Թանին։

Հուշագրի անդամ պետությունների միջև կստեղծվի պայմանագիր՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Նախատեսվում է նաև Լիբանանի համար հակամարտությունների կանխարգելման ստորաբաժանման ստեղծում, որին կմասնակցեն անդամ երկրները ։

Չորս երկրների տեխնիկական թիմերի ղեկավարները կհսկեն և կղեկավարեն աշխատանքային խմբերի և երկու ստորաբաժանումների գործունեությունը՝ հաշվետու լինելով բարձր մակարդակի կոմիտեին։

Ղարիբաբադին հաստատել է, որ ամերիկյան կողմը տրամադրել է իրանական նավթի, նավթաքիմիական նյութերի, նավթամթերքի և դրանց հետ կապված ծառայությունների վաճառքի ընդհանուր լիցենզիա, որը հրապարակվել է «OFAC»-ի կայքում։

12 միլիարդ դոլարի սառեցված միջոցների ազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է երկու փուլով ապաակտիվացնել միլիարդ դոլար, անմիջապես կմտնեն իրականացման փուլ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder