Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին. Ամիրյան փողոցն անվանափոխվեց
«Օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք Լևոն Հայրապետյանի, կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի, տնտեսագետ Գրիգոր Ավագյանի հուշատախտակենրի տեղադրման հարցը»,-Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթը ներկայացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Օրակարգում ընդգրկված 46 հարցից զեկուցվող էր միայն 1-ը։
«Մեկ մեծ փաթեթով որոշում ենք կայացնում փողոցների և նրբանցքների անվանափոխության մասին միասնական փաթեթն ուղարկել Կադաստր»,- ասաց Ավինյանը։
Օրակարգի 46 հարցից զեկուցվող էր միայն 1-ը՝ որով առաջարկվում է Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի «Պետական աջակցությամբ իրականացվող հանրային տրանսպորտի շարժակազմերի համալրում և արդիականացում» ծրագրով և Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով` 4,326,300,000.00 (չորս միլիարդ երեք հարյուր քսանվեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված թվով 45 հատ YUTONG ZK6128BEVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
«Այսօր ավագանու չզեկուցվող հարցերի շարքում ունենք Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու հարցը»,-ասաց Ավինյանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանն էլ հավելեց. «Էս Պապ թագավորի անունով անվանակոչելն, ասում եք համաձայնություն կա, էս ավելի շատ զորբայության է նմանվում, եթե էս մարդուն ուզում եք լավություն անել՝ թողեք կանոնակարգում մի փոփոխություն անի պրծնենք։ Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին»։
Ավինյանն էլ ասաց, թե չզեկուցվող են դրել որ չկոտորվեն՝ հավելելով որ ոչ մեկն այդպես էլ չիմացավ, թե որվ է Արսեն Ամիրյանը, որի անունով անվանակորվել է Երևանի կենտրոնի փողոցը։
Ավագանում ՔՊ խմբակցությունը չզեկուցվող 45 հարցերի փաթեթով ընդունեց նաև Ամիրյան փողոցը Պապ թագավորով անվանափոխելու որոշումը․