Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Քաղաքական
16:42 23/06/2026
Հայաստան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կփոխվի։ Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Նախարարության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում Ա. Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն