Եթե երկրի վարչապետը կարող է hայhnյել, hարձшկվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում. Գոհար Ղումաշյան
Քաղաքական
17:25 23/06/2026
Հայաստան

Եթե երկրի վարչապետը կարող է hայhnյել, hարձшկվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում. Գոհար Ղումաշյան

«Այն, ինչ այսօր կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Նա շարունակել է. «Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:

Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե երկրի վարչապետը կարող է hայhnյել, hարձшկվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում. Գոհար Ղումաշյան