Այնպես չէ, որ ավագանու նիստերի դահլիճում կrիվը օրենքով կանոնակարգված է՝ ով մասնակցի, ով՝ ոչ. Փոխքաղաքապետը՝ կrվին քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցության մասին
Քաղաքական
13:17 23/06/2026
Հայաստան

Այնպես չէ, որ ավագանու նիստերի դահլիճում կrիվը օրենքով կանոնակարգված է՝ ով մասնակցի, ով՝ ոչ. Փոխքաղաքապետը՝ կrվին քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցության մասին

«Մի հատ կասե՞ք, որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում, էդ իշխանության վերագրվող որ խախտումն է դատական ակտիվ հաստատված»,-պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե առանց դատական ակտի ինչու է ամբիոնից ընդդիմությանը մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 Նրա խոսքով, եթե իշխանությանն են քննադատում, այդտեղ անմեղության կանխավարկած չակ, իսկ երբ ընդդիմության մասին են խոսում, նոր հիշում են անմեղության կանխավարկածը։

Գրիգորյանը հայտարարեց, թե ընտրակաշառքն էլ է տեսել, պետական դավաժանությունն էլ, իսկ լրագրողները ջանք ու եռանդ են գործադրում, որ չտեսնեն այն։

«Մի բան, որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մերզ չխաբենք»,-հայտարարեց փոխքաղաքապետը, անդրադառնալով ընտրության ժամանակ կաշառքի թեմային։

 Պատասխանելով հարցին, թե ինչու են քաղաքապետարանի հասարակակն կարգի պահպանության վարչության պետը մասնակցում կռվին և հարվածում ավագանու անդամին՝ Գրիգորյանն ասաց.

«Այնպես չէ, որ ավագանու նիստերի դահլիճում կռիվը օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որում գրված է դրան կարող են մասնակցել էս-էս մարդիկ և չեն կարող մասնակցել էն–էն մարդիկ»,-ասաց Գրիգորյանը և հայտարարեց, որ կռիվը և բռնությունն անընդունելի է՝ շրջանցելով հարցը, որ կռիվը հրահրել է ՔՊ-ական ավագանու անդամը։

 Սուրեն Գրիգորյանն ասաց, որ իր սուր քաղաքական ելույթին պետք է ելույթով պատասխանեին, ոչ թե տեղից արտահայտվեին և կռիվ սկսվեր։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այնպես չէ, որ ավագանու նիստերի դահլիճում կrիվը օրենքով կանոնակարգված է՝ ով մասնակցի, ով՝ ոչ. Փոխքաղաքապետը՝ կrվին քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցության մասին