Չեմ ուզենա, որ հերթական անասնագողությունը նկատեմ այստեղ. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
12:24 23/06/2026
Հայաստան

Չեմ ուզենա, որ հերթական անասնագողությունը նկատեմ այստեղ. Մեսրոպ Մանուկյան

«Պարոն Միքայել Խաչատրյանն ինչ հրավիրում էր 105 մանկապարտեզի բացմանը, բայց Տիգրան Ավինանն ունի իր ռիլմեյքերներին, և խորհուրդ կտամ ռսիկ-մենեջմենթ կառավարողներ էլ ունենալ»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոխ Մանուկյանը։

Նա պատմեց, որ ՔՊ-ականները գնում են 105-րդ մանկապարտեզը նկարում են, բայց վախենում են պատերին կպնեն։

«Դրանից հետո ես էլ եմ գնացել, եթե ինչ-որ մեկն այս ՔՊ-ական հավաքականից համարձակություն կունենա, թող գան հենց այսօր տանեմ ցույց տամ, թե պատերն ինչպես են քանդվում»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում նկարահանել էր, թե ինչպես են մանկապարտեզի պատերը ճեղքվել ու դրանից հետո իրեն 5 տարվա մեղադրանք առաջադրվեց, իրեն նվաստացնելու համար բայց քանդված վիճակը դեռ պահպանվում է։

Անդրադառնալով Պապ թագավորի անունով անվանակոչմանը՝ Մեսրոպ Մանուկյանն ասաց.

«Չեմ ուզենա, որ հերթական անասնագողությունը նկատեմ այստեղ, ու դրա պատասխանն այսօր չեք ստանա, կստանաք մոտակա նիստերին։ Կտեսնեք անասնագողության արդյունքում եղա՞վ, ինչ որ գործարքի արդյունքում եղա՞վ, թե՞ ոչ։ Ամիսներով ՔՊ-ն դեմ էր և հանկարծ՝ կողմ է չզեկուցվողով։ Լուրջ եք ասում, ու այդտեղ ոչ մի առևտուր չի՞ եղել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ ուզենա, որ հերթական անասնագողությունը նկատեմ այստեղ. Մեսրոպ Մանուկյան