ՈՒՂԻՂ. ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Քաղաքական
10:59 24/06/2026
Հայաստան

ՈՒՂԻՂ. ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով

ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակեց  «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  կարևոր վճիռ։ Դիմումատուների ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը, Արաքս Մելքոնյանը, Հայկուհի Հարությունյանը, Արա Ղազարյանը և Հասմիկ Հարությունյանն այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնում են Դատարանի իրավական գնահատականները և վճռի հնարավոր իրավաքաղաքական ազդեցությունը՝ ինչպես անհատական արդարադատության, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։ Դատարանն իր վճռում անդրադարձել է գործի փաստական հանգամանքներին, կողմերի ներկայացրած ապացույցներին և պնդումներին՝ արձանագրելով՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի խախտում, ինչպես Դիմումատուների, այնպես էլ Հ. Թ. առնչությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder