Հայաստանում հուլիսին ինչպիսի եղանակ է սպասվում. Սուրենյան
Հասարակություն
12:36 24/06/2026
Հայաստան

Հայաստանում հուլիսին ինչպիսի եղանակ է սպասվում. Սուրենյան

«Կլիմայական առումով 2026 թվականի գարունը, հունիսը բացառիկ ամիսներ էին, հունվարից սկսած մինչև մայիս՝ 5 ամիս շարունակ Հայաստանի տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի»,- ասուլիսում ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկոլնի ադեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին, հունիսի 25-ին և 26-ին իր ազդեցությունը հիմնականում կթողնի Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա։ Սուրենյանը նշեց, որ ցիկլոնն իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ. այսօր ցերեկային ժամերին, երեկվա համեմատ, Հայաստանի ողջ տարածքում  օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի +30 աստիճանը։  Հունիսի 28-ից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումեները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն ցուրտ օդային հոսանքները, հունիսի 28-30 Հայաստանի տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։ 

Սուրենյանն ասաց, որ հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է  կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի. «Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում լեռային շրջաններում կտատանվեն +24-+28, նախալեռնային՝ +30-+32, հովտային գոիտներում՝ +32-+35 աստիճանի սահմաններում։ Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես ամսվա երրորդ տասնօրյակում, 1-2 օր օդի ջերմաստիճանը հովտային գոտիներում՝ Արարատյան դաշտ, Երևան, Սյունիքի հովտային գոտի, տատանվի 38-40 աստիճանի սահմաններում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում հուլիսին ինչպիսի եղանակ է սպասվում. Սուրենյան