Սրբուհի Գալյանը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Կարեն Ֆարխոյանին
Իրավունք
15:40 24/06/2026
Հայաստան

Սրբուհի Գալյանը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Կարեն Ֆարխոյանին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Բարձրագույն դատական խորհուրդ Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը կկայանա հունիսի 25-ին ժամը 15։15-ին։ 

Կարեն Ֆարխոյանի վարույթում են հանրային հնչեղություն ունեցող տարբեր գործեր, այդ թվում Բագրատ Սրբազանի և մյուսների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder