Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան
Հասարակություն
17:10 24/06/2026
Հայաստան

Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան

«Հայաստանը գտնվում է  օկուպացիայի մեջ, անլեգալ իշխանություն է, որը զավթել է իշխանությունը ժողովրդից։ Ժողովուրդը պետք է վերադարձնի իշխանությունը»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը հայ ժողովրդի  կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից, Սահմանադրության 2-րդ հոդվածի վրայով թռնելով և տարածքներ է հանձնում, և ձայներ է գողնում, և արտաբյուջետային ծրագրեր է անում, որպեսզի վերարտադրվի»։ 

«Երբ որ հանցագործը չի պատժվում, նա շրջում է փողոցներով։ Մեր պրոբլեմն այն է, որ ոչ թե շրջում է փողոցներով, այլ զբաղեցնում է  մեր կառավարության շենքերը»,- ասաց Հ.Իշխանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder