Մեծ Բրիտանիայում շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Հասարակություն
21:20 24/06/2026
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Չորեքշաբթի օրը Անգլիայի հարավում ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան Ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը: Այդ մասին հայտնել է օդերևութաբանական ծառայության։

«Այսօր  դարձել է Մեծ Բրիտանիայում գրանցված ամենատաք հունիսյան օրը։ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35.8 աստիճան», - հայտնել է օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական հարթակում։

Նախկին ռեկորդը՝ 35.6 աստիճան, գրանցվել է Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։

Երկուշաբթի օրը օդերևութաբանական ծառայությունը Անգլիայի և Ուելսի համար կարմիր եղանակային տագնապ է հայտարարել՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կհասնի 39 աստիճան Ցելսիուսի։ Այդ ժամանակվանից հետո կանխատեսումը չափավորվել է

Աղբյուրը`Panorama.am
Placeholder