Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում անհետ կորած չինացի աղջկան գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. ՆԳՆ
Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել։ Նրա ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Անհետացման պահին նա Հայաստանում էր որպես զբոսաշրջիկ։Աղջկա անունը Լուլու (Wu Lulu) է, ծնվել է 1994թ.-ին
Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք գրել Feng Yangming-ի էջին. նշում են էջից։
Panorama-am-ը դիմեց ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն, որտեղից նախ՝ հաստատեցին օտարերկրացի աղջկա անհետ կորած լինելու փաստը, այնուհետև հայտնեցին, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
«Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք»,-նշեցին ոստիկանությունից։