Ինչո՞ւ են բեզոարյան այծերը քնում ուղղահայաց ժայռերի փեշին
Հասարակություն
18:32 24/06/2026
Հայաստան

Ինչո՞ւ են բեզոարյան այծերը քնում ուղղահայաց ժայռերի փեշին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել այն հարցին, թե ինչո՞ւ են բեզոարյան այծերը քնում ուղղահայաց ժայռերի փեշին։

«Թվում է, թե սա ծայրահեղ վտանգավոր ու անհարմար դիրք է, բայց բեզոարյան այծի (Capra aegagrus) համար սա ամենաապահով «ննջարանն» է։

Այս դժվարանցանելի, գրեթե ուղղահայաց թեքություններն անմատչելի են հիմնական ցամաքային գիշատիչների՝ գայլերի և նույնիսկ հովազների համար, որոնք չունեն այծերի յուրահատուկ կճղակների կառուցվածքն ու հավասարակշռությունը։

Նույնիսկ քնած ժամանակ նրանց մարմնի կառուցվածքը թույլ է տալիս պահպանել հավասարակշռությունը այսպիսի նեղ լանջերին։

Մեր տեսախցիկների հերոսը հանգստանում է՝ գիտակցելով, որ CWR տարածքում ինքը գտնվում է բացառիկ պահպանության տակ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder