Շատ լուրջ է մեր հարցը, Եթե Փաշինյանը գնաց դեպի Ալիև-Էրդողան, մեր վիճակը վատ է լինելու. Հարցում
Քաղաքական
15:33 24/06/2026
Հայաստան

Շատ լուրջ է մեր հարցը, Եթե Փաշինյանը գնաց դեպի Ալիև-Էրդողան, մեր վիճակը վատ է լինելու. Հարցում

«Մեր երեխաներն ու հարազատները Ռուսաստանում են ապրում, բայց այնտեղ փաստաթղթային հարցերով ոչ մի ձևով չեն ընդառաջում։ Պետականորեն ղեկավարը պիտի այդ հարցերը լուծի, ժողովուրդն ի՞նչ անի. ղեկավարների վեջն էլ չի»,- նշում է մտահոգ քաղաքացիներից մեկը, հարցին ի պատասխան, թե ինչպես է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունն ու հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը անդրադառնում երկրի ներքին կյանքի, տնտեսության և արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների վրա։

Տեղական արտադրողներն ու գյուղացիները կանգնել են լուրջ խնդիրների առաջ՝ կապված արտահանման սահմանափակումների և պետական աջակցության բացակայության հետ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումն առաջին հերթին զգացնել է տալիս ՌԴ-ում բնակվող և աշխատող հայրենակիցների իրավական կարգավիճակի վրա։ Քաղաքացիները դժգոհում են, որ իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում Սփյուռքի և արտագնա աշխատողների խնդիրներին։

Բացի այդ, մտահոգություն կա էներգակիրների, մասնավորապես՝ ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման կամ մատակարարման խափանումների վերաբերյալ, ինչը կարող է ծանր հարված հասցնել բնակչությանը։

«Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է. Ռուսաստանը գազ չտվեց, ուրեմն մեր ժողովուրդը՝ կոտորված, հույսները դրած Իրանի վրա: Իրանի գազը չունի, ինչ-որ ռուսականն է... ժողովուրդն է տուժելու, հասարակ՝ իմ նման հասարակ ժողովուրդն է տուժելու»,- նշում է քաղաքացին։

Պետության կողմից ֆերմերներին տրամադրվող աջակցությունն ու սուբսիդավորումն էլ բավարար չեն։

«Անասունը սրտիս պես պահում եմ, որ երեխաներս ու թոռներս Երևանում սովորեն, իրենց ապագայի համար եմ պահում։ Բայց եթե պետությունը ոչ մի բանով չի օգնում, ինչի՞ց օգտվենք»,- ասում էգյուցաբնակը պապիկը՝ հավելելով, որ իշխանությունների ցանկացած ձախողում հանրությանը հաճախ ներկայացվում է որպես հաղթանակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder