Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռը լավ հնարավորություն է քաղաքական օրակարգը հարստացնելու համար. Հարությունյան
Քաղաքական
14:31 24/06/2026
Հայաստան

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռը լավ հնարավորություն է քաղաքական օրակարգը հարստացնելու համար. Հարությունյան

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի ու կորսված արդարադատության վերահաստատման հարցն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Հայկուհի Հարությունյանը։

«Վճիռը շատ ուշացած է, և ուշացած է, ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ պետության անփույթ ու երբեմն սնանկ քաղաքականության պատճառով, քանի որ ավելի վաղ այդ ամենը չի արձանագրվել»,-ասաց նա։

Հ. Հարությունյանի համոզմամբ, այս վճիռը շատ լավ հագնամանք է քաղաքական օրակարագը հարստացնելու համար։

«Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հնարավորություն է բոլոր առումներով։ Առաջինը և ամենակարևորը, երկար ժամանակ պատերազմական գործողությունների հեղինակ հանդիսանալու կամ վերագրելիության հարցը մնում է առանց պատասխանի, որևէ կերպ, որևէ ձևով ագրեսիայի հեղինակն ու դրա հնարավոր հետևանքները չեն արձանագրվում, որպեսզի քաղաքական երկխոսությունների ժամանակ դրանց նկատմամաբ պատշաճ վերաբերմունք դրսևորվի։ Սա բացառիկ ակտ է, որտեղ հստակ նշվում է ոչ միայն ագրեսիայի վերագրելիության փաստը, որը համարվել է բարձրագույն դատական մարմնի կողմից ապացուցված, այլև պաշտոնական հովանավորությամբ առկա վարքագիծը կոնկրետ անձի նկատմամաբ, որը հանդիսանում է ագրեսիվ քաղաքականություն դրսևորող պետության քաղաքականության ուղղակի իրագործողը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռը լավ հնարավորություն է քաղաքական օրակարգը հարստացնելու համար. Հարությունյան