«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն անհերքելի փաստ է, այն կոտրում է Ադրբեջանի միֆը. Արա Ղազարյան
Իրավունք
12:17 24/06/2026
Հայաստան

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն անհերքելի փաստ է, այն կոտրում է Ադրբեջանի միֆը. Արա Ղազարյան

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն անհերքելի փաստ է, այն կոտրում է Ադրբեջանի միֆը. Արա Ղազարյան

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը։

«Ցանկացած դատական ակտ դառնում է  անհերքելի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա ցույց է տալիս պատերազմի դեմքը։ Ինչպես «Հետք»-ի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալի ու լուսանկարել Խալափյաններին, իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ լուսանկարը, դուք գիտեք՝ ինչի մասին եմ խոսում։ Եվ աշխարհը հասկացավ, որ դա ամենևին էլ ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը»,-մանրամասնեց Ա. Ղազարյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները Թալիշ գյուղում ու սպանել բնակիչներին՝ Վալերա Խալափյանին ու նրա կնոջը՝ Ռազմելային: Հակառակորդը կտրել էր նրանց ականջները, գնդակահարել նաև Վալերա Խալափյանի մորը` 1924թ. ծնված 92-ամյա Մարուսյա Խալափյանին:



«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռը, Արա Ղազարյանի գնահատմամաբ, դառնալու է անհերքելի պատմական փաստ և կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե իբր իրենք զոհ են, հայերն են հարձակվել իրենց վրա։

«Դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պտարեզմ էր։ Հայրենական պատերազմում զինծառայողներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում։ Չնայած Ադրբեջանի կառավարությունն անընդհատ բողոքում է, ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատերել են Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանը»,-ընդգծեց իրավաբանը։

Արա Ղազարյանը կրկին շեշտեց այն հանգամանքը, որ այս վճիռը կասկածի տալ է դնում Ադրբեջանի՝ այսպես կոչված «հայրենական պատերազմի, ինքնապաշտպանական պատերազմի» լեգիտիմությունը։

«Ադրբեջանը ձգտում էր հասնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերի, ագրեսիվ պատերազմերի լեգիտիմացմանը, նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելուն, իմ կարծիքով, իրաական ամենամեծ արժեքն այդ է»,-ասաց իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն անհերքելի փաստ է, այն կոտրում է Ադրբեջանի միֆը. Արա Ղազարյան