ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյանը
Քաղաքական
21:34 24/06/2026
Հայաստան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյանը

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ Սահմանադրության պահանջը չի կատարվել և հունիսի 7-ի ընտրություններն չեն եղել ազատ և արդար;

«Այս ընտրությունները նրանով են «հետաքրքիր», որ փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից հունիսի 14-ը, մենք ունեցել ենք զանգվածայաին կազմակերպված ձևով ընտրախախտումներ»,-ասաց Վարդևանյանը, հավելելով որ իր արտաբերած ձևակերպումների հիման վրա ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր։

Տեսանյութին կից վարդևանյանը գրում է.

«Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին:

Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է պարզապես հիշեցնել, որ իրավունքը չի կարող նսեմացվել:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյանը