Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրբուհի Գալյանը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Կարեն Ֆարխոյանին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Բարձրագույն դատական խորհուրդ Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը կկայանա հունիսի 25-ին ժամը 15։15-ին։
Կարեն Ֆարխոյանի վարույթում են հանրային հնչեղություն ունեցող տարբեր գործեր, այդ թվում Բագրատ Սրբազանի և մյուսների։
