Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն. Էդգար Ղազարյան
Քաղաքական
09:58 25/06/2026
Հայաստան

Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն. Էդգար Ղազարյան

«Քաղաքական բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են»,- այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը։ 

Նա գրել է. «2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։

Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։

Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․

Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել։

Գալու է անարժան, անվաստակների հատուցման և արդարության վերականգնման ժամանակը։ Որոշ մարդիկ պետք է մտածեն այն օրվա մասին, երբ իրենց ոչ թե աշխատանքից ազատելու են, այլ դուրս են շպրտելու և հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն. Էդգար Ղազարյան