Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշումը։
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։
«Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի վրա ստեղծված և պատշաճ դատարան, այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է, փոխանցվել է, մեր կարծիքով, ըստ պատշաճի, ընդդատության»,- ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ պաշտպանները վերաքննիչ բողոքով պահանջել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։