Ջերմաստիճանն այսօր մի փոքր կբարձրանա
Հասարակություն
08:11 25/06/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր մի փոքր կբարձրանա

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 27-ին շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն այսօր մի փոքր կբարձրանա