«Հրապարակ». Ինչու է իշխանությունը երկու մեգահամայնք ձևավորում
Օրվա մամուլ
08:21 25/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է իշխանությունը երկու մեգահամայնք ձևավորում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձևավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում են արդեն խոշորացված համայնքների նոր խոշորացումներ։

Առաջին փուլում դիտարկում են Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորումը, նախագծում նշված է՝ ստեղծվում են համայնքային փնջեր: «Արարատ» անվանումով փնջում կներառվեն Արարատ և Վեդի համայնքները՝ դրանց կազմում ընդգրկված 32 բնակավայրով։

Երկրորդ համայնքային փունջը կլինի Lոռու մարզի Վանաձորը, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրով։ Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 2 համայնք:

Այլևս գաղտնիք չէ, որ այս գործընթացը ոչ թե տեղական ինքնակառավարման զարգացմանն է ուղղված, այլ նախընտրական հստակ հաշվարկներ է պարունակում։ Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր այս գործընթացը՝ պնդելով, թե այն տանում է «գյուղերի ամայացման», իսկ այսօր նրա գլխավորած կառավարությունը ոչ միայն շարունակում է այդ քաղաքականությունը, այլև նոր թափ է հաղորդել դրան: Խոշորացմանը հաջորդելու են ընտրություններ, և պարզ է, որ Փաշինյանը հիմիկվանից մտածում է գալիք ընտրությունների մասին՝ նպատակ ունենալով չեզոքացնել ոչ ցանկալի համայնքապետերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder