ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի դեմ ագրեսիայում իր դերի համար. Բաղայի
Քաղաքական
17:30 25/06/2026
Աշխարհ

ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի դեմ ագրեսիայում իր դերի համար. Բաղայի

 «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները  պետք է պատասխանատվություն կրեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցության և դրա հետևանքների համար։ Այս մասին հայտարարել է  Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Բաղային հղում է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի՝ Fox News-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, որոնցում վերջինս նշել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցել է Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայելական ռազմական արշավին։

Ռուտեն, ըստ այդ հաղորդման, նաև առանձնացրել էր Իտալիան և Ռումինիան՝ ԱՄՆ ռազմական գործողություններին զգալի աջակցություն ցուցաբերած երկրներ։

Բաղային այդ հայտարարությունները որակել է որպես «ՆԱՏՕ-ի կողմից ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության դեմ ագրեսիայի անօրինական պատերազմում ակտիվ մասնակցության հստակ և դատապարտող խոստովանություն»՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է միջազգային իրավունքի և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության սկզբունքների կոպիտ խախտում։

Բաղային հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից բացահայտորեն նշված Իտալիան և Ռումինիան ներկայացվում են որպես Իրանի դեմ իրականացվող գործողություններին մասնակցող երկրներ։

Իրանցի դիրվանագետն ասել է, որ այդ երկրները, ինչպես նաև ցանկացած այլ եվրոպական պետություն, որը աջակցել է Իրանի դեմ «ամերիկա-իսրայելական ագրեսիային», պարտավոր են բացատրել իրենց քաղաքացիներին և միջազգային հանրությանը իրենց մասնակցության պատճառները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder