Վենեսուելայի երկրաշարժից հետո կան վիրավոր և անհետ կորած հայեր
Հասարակություն
20:40 25/06/2026
Աշխարհ

Վենեսուելայի երկրաշարժից հետո կան վիրավոր և անհետ կորած հայեր

Վենեսուելայի երկրաշարժից հետո կան վիրավոր և անհետ կորած հայեր։ Այս մասին հայտնում է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը՝ միաժամանակ նշելով, որ  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտական կապի մեջ է հետ և հետևում է երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքի կրած վնասներին։

Համայնքից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը մեծ ավերածություններ և մարդկային կորուստներ է պատճառել։ Բնակչության շրջանում դեռևս վախ և անորոշություն է տիրում։

 «ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ՎԵՆԵԶՈՒԵԼԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ ԱՌԻԹՈՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԻՄԱԳՐԱՒԱԾ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Այսօր ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով Վենեզուելայի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեանի հետ, մօտէն հետեւեցաւ Վենեզուելայի մէջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներուն եւ այդ ծիրէն ներս հայ գաղութին կրած վնասներուն։

Սրբազան հօր փոխանցած տեղեկութիւններուն համաձայն, երկրաշարժը ահաւոր ու սարսափազդու ցնցում յառաջացուցած է եւ նիւթական ու մարդկային վնասները բազմաթիւ են։ Ցարդ վախն ու անորոշութիւնը կը տիրեն ժողովուրդին մօտ։ Երկրաշարժին հետեւանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքներու տուներ քանդուած են եւ կան մի քանի վիրաւորներ ու անհետ կորած հայորդիներ։

Սրբազան հայրն ու վարչութիւնը մօտէն կը հետեւին ստեղծուած կացութեան հետեւանքներուն՝ մնայուն կապի մէջ ըլլալով Վեհափառ Հայրապետին հետ»,- նշված է էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder