Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժների հետևանքով զոհվածների թիվը հասել է 164-ի
Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, վիրավորներինը՝ 971-ի։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
Նա նշել է, որ փրկարարական խմբերը շտապում են ամենաշատ տուժած շրջաններ՝ փլատակներում մնացած մարդկանց դուրս բերելու համար։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերը վերջին մեկ դարում Վենեսուելայում տեղի ունեցած ամենաուժեղներից էին:
Երկրի գլխավոր օդանավակայանը ստացած վնասվածքների պատճառով չի գործում։