ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է ԱԺ նախագահ. Փաշինյան
Քաղաքական
12:53 25/06/2026
Հայաստան

ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է ԱԺ նախագահ. Փաշինյան

«ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված ես իմ մոտեցումները չեմ արտահայտի՝ էլի նույն  նկատառումով, որովհետև ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվերակությամբ ընտրվելու է մեկը, և ով որ կլինի, նրա մասին կլինի հանրային իրազեկում»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը

 Նա հայտնեց, թե այսօրվա ՔՊ-ի նիստում պետք է լսեն թեկնածուներին, հարցեր տան, մտքեր փոխանակեն և որոշում կայացնեն։

«Ես իմ քվեարկությունը կանեմ փակ-գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։

«Գործադիրի այլ մակարդակներում փոփոխություններ կլինեն»,- ասացՆիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է ԱԺ նախագահ. Փաշինյան