Ասում եմ՝ ցուցակում տшնկ չկա՞, հասել ենք տшնկին. Մախսուդյանը՝ իրեղեն ապացույցները կարդացող դատախազին
Իրավունք
17:31 25/06/2026
Հայաստան

Ասում եմ՝ ցուցակում տшնկ չկա՞, հասել ենք տшնկին. Մախսուդյանը՝ իրեղեն ապացույցները կարդացող դատախազին

Կարդալով մեղադրական եզրակացությունը՝ դատախազը հայտարարեց, թե Բագրաստ սրբազանին և  իր աջակիցներին չի հաջողվել «ահաբեկչության միջոցով և իշխանության զավթման» եղանակով ՀՀ կառավարության և ԱԺ-ի լիազորություններին Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալ՝ ԱԱԾ-ի կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։

Այնուհետև դատախազը մոտ մեկ ժամ ընթերցեց իրեղեն ապացույցների ցանկը, որը հիմնականում որսորդական, օդամղիչ և տոզ տեսակի քաղաքացիական նշանակության զենքեր և փամփուշտներ էին, որոնք վերցված էին տարբեր անձանց տներից։

Դատական նիստին ներկա գտնվողները դժգոհեցին դահլիճի շոգից, որն անհնարին էր դարձնում նիստին ներկա գտնվելը։

Դատավոր կարեն ֆարխոյանը հարցրեց՝ ժողովո՞ւրդ, տոթ է։

Գործով անցնող պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ  դատախազին հարցրեց. «Ասում եմ՝ ցուցակում տանկ չկա՞, հասել ենք տանկին»։

Դատավորը Ֆարխոյան ընդմիջում հայտարարեց՝ կիսատ թողնելով մեղադրող կողմի ընթերցանությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ասում եմ՝ ցուցակում տшնկ չկա՞, հասել ենք տшնկին. Մախսուդյանը՝ իրեղեն ապացույցները կարդացող դատախազին