Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնային կալանքից ազատված Միքայել Սրբազանը եկավ դատարան՝ տեսնելու Բագրատ Սրբազանին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակվեց տնային կալանքից, գնաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր՝ տեսնելու Բագրատ Սրբազանին։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 18 արդարների գործով դատական նիստը։
Դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում Միքայել Սրբազանն ասել էր, որ ուզում է գալ ու տեսնել Բագրատ Սրբազանին, ով 6 ամիս եղել է իր բանտակից եղբայրը. «6-7 ամիս ապրել ենք նույն խցում»։