Ես նաև իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի գործընկերների մասին
Քաղաքական
12:08 25/06/2026
Հայաստան

Ես նաև իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի գործընկերների մասին

«Ես նաև իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի  հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօրվա հայաստանի հայտնված իրավիճակում հայտնվում են նաև ԵԱՏՄ այլ երկրներ։

«Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք ) նեբք օետք է այստեղից հետևուըթյուններ անեք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 Նա ասաց, որ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, թե ԵԱՏՄ-ն կա, թե չկա։ Եթե կա ապա Հայաստանը կդիրքավորվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես նաև իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի գործընկերների մասին