Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժների հետևանքով զոհվածների թիվը հասել է 164-ի
Հասարակություն
17:24 25/06/2026
Աշխարհ

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժների հետևանքով զոհվածների թիվը հասել է 164-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է  164-ի,  վիրավորներինը՝ 971-ի։ Associated Press-ի փոխանցմամբ՝  նման տվյալներ է  հրապարակել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

Նա նշել է, որ փրկարարական խմբերը շտապում են ամենաշատ տուժած շրջաններ՝ փլատակներում մնացած մարդկանց դուրս բերելու համար։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերը վերջին մեկ դարում Վենեսուելայում տեղի ունեցած ամենաուժեղներից էին:

Երկրի գլխավոր օդանավակայանը ստացած վնասվածքների պատճառով չի գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժների հետևանքով զոհվածների թիվը հասել է 164-ի