ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Գրոնո
Քաղաքական
12:41 26/06/2026
Հայաստան

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Գրոնո

«Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, և՛ ՀՀ-ում և՛ Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերի վրա»։ Այս մասին X-ի իր  միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։

Նա նշել է, որ կողմերը  համաձայնել են երկու երկրների միջև երկարատև խաղաղության ճանապարհին դրական դինամիկան պահպանելու կարևորության հարցում։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,-նշել է նա ու հավելել՝ ուրախ է Բաքու վերադառնալու և ադրբեջանցի գործընկերներին հանդիպելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Գրոնո