Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ի ընդհանուր բյուջեում կազմում է 10 տոկոս։ Հայկական կողմը արդեն երկու տարի է, ինչ չի վճարելանդամավճարը»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Վասիլևը ընդգծել է , որ կազմակերպության բյուջեի 50 տոկոսը կազմում են Մոսկվայից ստացված ներդրումները։ Կազմակերպության մյուս անդամները վճարում են 10-ական տոկոսը։
Նշենք, որ 2024 թվականին Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ 2025 թվականի ամռանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը կազմակերպությունից, քան վերականգնումը։
Հունիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել էր , որ Երևանից ֆինանսավորման բացակայության պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի իր կանոնադրության հոդվածը կիրառելու հնարավորությունը այն անդամների վերաբերյալ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։