Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից. Ռոսսելխոզնադզոր
Քաղաքական
09:17 26/06/2026
Հայաստան

Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից. Ռոսսելխոզնադզոր

Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկությություններից։ Այս մասին գրում է  «ՏԱՍՍ» գործակալութունը՝ վկայակոչելով Ռոսսելխոզնադզորի հայտարարությունը։ Պետական մարմինը նշել է, որ աշխատում է հայկական կողմի հետ՝ ապահովելու ռուսական շուկայի համար նախատեսված արտադրանքի անվտանգությունը։

«Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, մինչև դրանք վերացնեն նախկինում հայտնաբերված խախտումները»,-ասված է Ռոսսելխոզնադզորի հայտարարության մեջ։

Այսպիսով, Հայաստանից  ձկնամթերքի բոլոր առաքումները կասեցված են։

Գործակալությունը հիշեցրել է. «Համակարգային խախտումների հայտնաբերումից հետո «Ռոսսելխոզնադզորը» նախկինում խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ ստուգմաննանմիջականորեն մասնակցած ընկերությունների՝ MF Export LLC-ի և Invest Plus LLC-ի։ Վերոնշյալ ընկերությունների համար ներդրվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ Այնուհետև նյութերի վերլուծության հիման վրա կազմվել է նախնական հաշվետվություն, և որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացումը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելու և անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերի ներկայացումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից. Ռոսսելխոզնադզոր