Նիկոլ Փաշինյանը որոշել է «փոքրիկ Հիտլեր» խաղալ և նացիստական ռեժիմ հաստատել Հայաստանում․ Մանուկյան
Քաղաքական
20:14 26/06/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը որոշել է «փոքրիկ Հիտլեր» խաղալ և նացիստական ռեժիմ հաստատել Հայաստանում․ Մանուկյան

«Մենք հիմա հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ լեգիտիմության ակնհայտ խնդիրներ ունի, փորձում է իր իշխանությունն  ամրապնդել ռեպրեսիաների միջոցով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

Նա նշեց, որ երեկ   Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ են բողոքի ակցիա իրականացրել և հանդիպել են Պաշտպանի հետ։

«Ներկայացրեցինք մեր մտահոգությունները։ Այդ ակցիայի ժամանակ էլ ես ասացի, որ փաստորեն օր չկա, որ որևէ մեկի տուն չմտնեն, խուզարկություն չիրականացնեն, չկալանավորեն կամ չձերբակալեն։ Այսինքն՝ այդպիսի բացառիկ օրեր մենք  առաջիկայում չենք ունենա և գնալով այս ռեպրեսիաները շատանում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է «փոքրիկ Հիտլեր» խաղալ և նացիստական ռեժիմ հաստատել Հայաստանում»,- հավելեց քաղաքական գործիչը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder