Խուզարկության արդյունքում ընդամենը մեկ նոթատետր են գտել, որում կնոջս աշխատանքներն են․ Կարեն Սիմոնյան
Քաղաքական
20:01 26/06/2026
Հայաստան

Խուզարկության արդյունքում ընդամենը մեկ նոթատետր են գտել, որում կնոջս աշխատանքներն են․ Կարեն Սիմոնյան

«Ընդամենը մեկ նոթատետր են գտել, որում կնոջս աշխատանքներն են եղել։ Այլ  բան չհայտնաբելով՝ փորձեցին անչափահաս երեխաների հեռախոսները վերցնել։ Այնտեղ էլ ոչ մի բան չկար։ Սրա բացատրությունը մեկն է՝ իշխանությունը, հասկանալով, որ  ընտրություններում արձանագրած 50 %-ը  փուչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն  էր  իրականացրել Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։

Ըստ նրա՝ այսօրվա իշխանության վարքագիծը  կասկածի տեղիք է տալիս։

 «Շատ հնարավոր է նաև կեղծվել են ընտրությունները։ Բազմաթիվ փաստեր կան տեղամասերում կատարված ընտրակեղծիքների մասին,  նաև  հասկանալով, որ երկիրը կարող է իրենց ձեռքից դուրս գալ, ցանկացած բռնաճնշում ընդդիմադիրների նկատմամբ կիրառում են, որպեսզի կարողանան իշխանությունը պահել»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder