Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 321-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 1203։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտին:
«Հաստատված դեպքեր՝1203: Հաստատված դեպքերի շրջանում մահացածներ՝ 321: Մահացության մակարդակը՝ 26.7%», - հայտնել է ինստիտուտը՝ հունիսի 25-ի դրությամբ իր տվյալների զեկույցում:
Ինստիտուտը նաև նշում է, որ Էբոլայից ապաքինվածների թիվը 148 է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր: