Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի ԱԳ նախարարը քվեարկության կդնի Հայոց gեղաuպանnւթյան ճանաչման հարցը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կիրակի օրը նախատեսում է առաջարկել կառավարությանը բանաձև՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ X-ում գրառման մեջ նա ասել է, որ բանաձևը հետագայում կներկայացվի Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին, քվեարկության համար։
«Ես Իսրայելի կառավարությանը հաջորդ նիստում կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ առաջարկվող բանաձև։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Հետագայում բանաձևը կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը», - գրել է Իսրայելի արտգործնախարարը։
Իսրայելական լրատվականների փոխանցմամբ, ԱԳ նախարարը նաև նշել է, ոչ պետք է նաև վճռականորեն դատապարտեն պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։
«Չնայած պատմական լայնածավալ և միանշանակ փաստաթղթավորմանը, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է ժխտման և նվազեցման ինստիտուցիոնալացված արշավի առարկա, այդ թվում՝ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրման, հիմնականում Թուրքիայի կողմից», - ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Սաարի հայտարարությանը Թուրքիան դեռևս չի արձագանքել։