Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ «ընտրվելու» առիթով
Քաղաքական
08:01 26/06/2026
Տարածաշրջան

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ «ընտրվելու» առիթով

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։

«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր նոր պաշտոնում»,- գրել է Սերդար Քըլըչը։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահի  ՔՊ-ի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ «ընտրվելու» առիթով