Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վայրի փիղը Շրի Լանկայում հարձակվել է ռազմաօդային ուժերի անձնակազմին տեղափոխող ավտոբուսի վրա։
BBC-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կղզու հարավային նահանգի Կիրինդա քաղաքում՝ հունիսի 23-ին։ Ըստ տեղեկությունների, տուժածներ չկան։
Հրապարակված տեսանյութում երևում է այն պահը, երբ փիղը հարձակվում է մեքենայի վրա։
Վայրի փղեր հաճախ կարելի է տեսնել Շրի Լանկայի անտառային տարածքներին մոտ գտնվող ճանապարհների մոտ, որտեղ նրանք երբեմն հարձակվում են անցնող մեքենաների վրա:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder