ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ Վարդևանյան
Քաղաքական
11:00 26/06/2026
Հայաստան

ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ Վարդևանյան

«Սահմանադրական դատարանն անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի։ Դա անհերքելի փաստ է»,-Սահմանադրականը դատարանում  հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. «Եթե իրենց պատկերացմամբ  ժամանակակից եվրոպական դեմոկրատական չափանիշն այն է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը, ըստ ԿԸՀ արձանագրության, բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը։

ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու և արձանագրելու այն զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը բոլորի աչքի առաջ է եղել»։ 

Վարդևանյանն ընդգծեց, որ ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմնի՝ ԿԸՀ, ՍԴ, անկախության լրջագույն խնդիրներ ունեն։

Նա նաև նշեց, որ ՍԴ առնվազն երկու դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունեն, կներկայացնեն նիստի ընթացքում։ 

Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Քաղաքական ուժերը նաև դիմել էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին նույնպես հեռացնեն քննությունից, սակայն ՍԴ-ն նման որոշում չէր կայացրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ Վարդևանյան