Ալիևյան սահմանադրությունն անցկացնելու համար փորձում են լռեցնել ազատ խոսքը. Մ. Սողոմոնյան
Քաղաքական
18:14 26/06/2026
Հայաստան

Ալիևյան սահմանադրությունն անցկացնելու համար փորձում են լռեցնել ազատ խոսքը. Մ. Սողոմոնյան

«Վերջին ընտրությունների ժամանակ մենք պաշտպանել ենք Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված կարևոր սահմանադրական իրավունքը, և դրա համար այսօր կալանավորել են մեր համակարգողին»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանի կալանավորումը շղթայի մի մասն է։ Նա հիշատակեց նաև Արմեն Աշոտյանին, Անդրանիկ Թևանյանին, եպիսկոպոսներին և այլ անձանց՝ նշելով, որ նրանք պայքարում են, որպեսզի Հայաստանում սահմանադրական, ընտրական և իրավական գործընթացներն իրականացվեն բացառապես հայ ժողովրդի կամքով։

«Ոչ մի Էրդողան, ոչ մի Ալիև մեզ չկարողանա թելադրել և դրա համար մենք պայքարում ենք, իսկ քանի որ մենք ունենք իշխանություններ, որք շարժվում են հենց այդ թելադրանքով, ներկայացնում են հենց այդ ուժերին, ալիևյան սահմանադրությունը հանգիստ անցկացնելու համար ձերբակալում, փորձում են լռեցնել ազատ խոսքը՝ ձերբակալելով, կալանավորելով և մեկուսացնելով իրենց ընդդիմախոսներին»,- ասել է Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևյան սահմանադրությունն անցկացնելու համար փորձում են լռեցնել ազատ խոսքը. Մ. Սողոմոնյան