Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 321-ի
Առողջություն
22:27 26/06/2026
Աշխարհ

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 321-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 321-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 1203։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտին:

«Հաստատված դեպքեր՝1203: Հաստատված դեպքերի շրջանում մահացածներ՝ 321: Մահացության մակարդակը՝ 26.7%», - հայտնել է ինստիտուտը՝ հունիսի 25-ի դրությամբ իր տվյալների զեկույցում:

Ինստիտուտը նաև նշում է, որ Էբոլայից ապաքինվածների թիվը 148 է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 321-ի