Լոռու մարզում կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։
Հասարակություն
10:56 27/06/2026
Հայաստան

Լոռու մարզում կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։

Հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խճաքարով բարձված «FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։

Վթարի հետևանքով, վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին։
 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոռու մարզում կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա։