Փամբակ գետում հայտնաբերվել է մшրմին
Իրավունք
12:15 27/06/2026
Հայաստան

Փամբակ գետում հայտնաբերվել է մшրմին

Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և Փամբակ գետում հայտնաբերվել է դի։ Այս պահին փրկարարները փորձում են հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը ու դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է նա հայտնվել գետում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փամբակ գետում հայտնաբերվել է մшրմին