Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայտնի սրտային վիրաբույժը նշել է առողջ մարդու հիմնական սովորությունները
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտանոթային վիրաբույժ, «Ազգի առողջության լիգայի» նախագահ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Բոկերիան ներկայացրել է այն, ինչը նա համարում է առողջ ապրելակերպի հիմք։
«Ռիա Նիովոստի»-ն գրում է, որ սրտային վիրաբույժի խոսքով՝ առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքներից մեկը քնի հետևողական ռեժիմի պահպանումն է. կարևոր է ձգտել ամեն օր նույն ժամին քնել և արթնանալ։ Ակադեմիկոսը պատմել է, որ աշխատանքային օրերին արթնանում է ժամը 6:22-ին, մինչդեռ հանգստյան օրերին թույլ է տալիս իրեն քնել մինչև ժամը 9-ը։
Բոկերիան ընդգծել, որ քունը օրգանիզմի վերականգնման կարևորագույն տարր է։
«Ես առանց վարանելու քնի պակաս ունեցող մարդուն կհամեմատեի կենդանի մեռյալի հետ», — նշել է նա։
Մասնագետը նաև հիշեցրել է, որ առողջության պահպանման համար կարևոր է սահմանափակել աղի և շաքարի օգտագործումը, սննդակարգում ավելացնել մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև խուսափել ալկոհոլի չափից ավելի օգտագործումից։