Եգիպտոսը ԱԱ-ում «կորցրեց» Սալահին
Աշխարհում
09:31 27/06/2026
Աշխարհ

Եգիպտոսը ԱԱ-ում «կորցրեց» Սալահին

Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Իրանի հավաքականի դեմ խաղի ժամանակ։

euro-football.ru-ի հաղորդմամբ, աստղային հարձակվողը փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբում։ Սալահի՝  դաշտը լքելուց հետո Եգիպտոսի բժշկական անձնակազմը վիրակապել է նրա վնասվածք ստացած ոտքը։

Աֆրիկյան հավաքականը ապահովել է իր տեղը Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։

Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder