Զուրաբ Պատարաձեն կառավարության անդամների հետ միասին շնորհավորել է մուսուլման համայնքի Ղուրբան Բայրամը
Քաղաքական
16:35 27/06/2026

Զուրաբ Պատարաձեն կառավարության անդամների հետ միասին շնորհավորել է մուսուլման համայնքի Ղուրբան Բայրամը

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն, տարածաշրջանի Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեի, Բաթումի քաղաքապետ Գիորգի Ցինցաձեի և կառավարության անդամների հետ միասին շնորհավորել է մուսուլման համայնքին Ղուրբան Բայրամի կապակցությամբ։

Զուրաբ Պատարաձեն նշել է, որ տոնը բարեգործության և համերաշխության խորհրդանիշ է, որն էլ ավելի է ամրապնդում տարածաշրջանում դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։

«Այսօր մեր մուսուլման բնակչության, մեր քույրերի և եղբայրների հետ միասին մենք նշում ենք Ղուրբան Բայրամի տոնը։ Ղուրբան Բայրամը հիմնված է բարեգործության, սիրո, համերաշխության և այն արժեքների վրա, որոնք միշտ առանձնացրել են մեր երկիրն ու տարածաշրջանը։ Հատկապես գնահատվում է մեր հասարակությունում գոյություն ունեցող միասնությունն ու համերաշխությունը, ինչը հստակ երևաց Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մահվան օրերին, երբ մեր մուսուլման եղբայրներն ու քույրերը կիսեցին այս ցավը մեզ հետ և հրաժարվեցին նշել Ռամադանի Բայրամի հանդիսավոր տոնակատարությունը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր ուժը միմյանց կողքին լինելու և փոխադարձ հարգանքի մեջ է», – ասել է Զուրաբ Պատարաձեն։

Լուրի աղբյուրը՝  1tv.ge-ն հայտնել է նաև, որ տոնական աղոթքը կատարվեց Բաթումիի կենտրոնական մզկիթում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder