Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդամենը չորս տեղամասում սխալ մուտքագրում է եղել, անընդհատ թմբկահարում են. Վահագն Հովակիմյան
«2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քվեարկության նախնական արդյունքները, ըստ էության, այսպես հանրային մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեցին, որովհետև ստեղծվեց մի իրավիճակ, երբ բոլորին պարզ է, որ մեկ ձայնը որոշիչ է։ Այո, դա մեր քաղաքացիների կամքն է, և ըստ էության մենք ունենք իրավիճակ, երբ ընդամենը չորս տեղամասում սխալ մուտքագրում է եղել, սխալ մուտքագրում, և սա անընդհատ թմբկահարվում է, անընդհատ թմբկահարվում է»,– Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության ընթացքում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հովակիմյանը ընդգծեց, որ նախորդ ընտրությունների համեմատ սխալ մուտքագրումների և տեխնիկական սխալների ցուցանիշը զգալիորեն նվազել է։
«Ես ասեմ, որ բոլոր նախորդ ընտրությունների համեմատ սխալ մուտքագրումների, ընդհանրապես այս տեխնիկական սխալների ցուցանիշը էապես, անգամներով նվազել է, բայց այս անգամ ունենք հանրային մեծ ուշադրություն, որովհետև արդեն քվեն է առավել քան կարևորվել»,– ասաց նա։
Հիշեցնենք, Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն մերժում է ներկայացվ ած բոլոր դիմումները.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է, կայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ»։