Խախտում չարած 13-ամյա հեծանվորդը վրաերթի է ենթարկվել Երևանում
Իրավունք
16:11 27/06/2026

Խախտում չարած 13-ամյա հեծանվորդը վրաերթի է ենթարկվել Երևանում

shamshyan.com-ը հայտնում է, որ  հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աճառյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մ․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հեծանվորդ, Երևանի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին։

Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder