Վոլգոգրադում ռազմարդյունաբերական ձեռնարկության վրա ուկրաինական «Ֆլամինգոները» զոհել ու վիրավորել են մարդկանց
Քաղաքական
21:22 27/06/2026

Վոլգոգրադում ռազմարդյունաբերական ձեռնարկության վրա ուկրաինական «Ֆլամինգոները» զոհել ու վիրավորել են մարդկանց

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուկրաինական հեռահար գործողության հրթիռներով հարձակում է տեղի ունեցել,  մեկ մարդ է զոհվել։

Ռուսական, ուկրաինական զլմները գրել են այս մասին։ Հարձակումը եղել է քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական ձեռնարկության վրա։  Վոլգոգրադի  նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ մահացածը գործարանի աշխատակից է, դին հայտնաբերվել է մաքրման աշխատանքների ժամանակ։

Մեկ աշխատակցի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ հարձակման հետևանքով տուժած 11 անձ հոսպիտալացվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Տիտան-Բարիկադի» ռազմաարդյունաբերական ձեռնարկության վրա են իրենց «Ֆլամինգոները» հարձակվել, որ գործարանը Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության կարևորագույն օբյեկտներից է։

Ըստ 1tv.ge-ի՝ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի բոլոր պաշտպանական օբյեկտները, որոնք ծառայում են Ուկրաինայի դեմ պատերազմ վարելուն, Ուկրաինայի համար օրինական թիրախ են հանդիսանում։ 

Վիրավորների ու զոհվածի մասին նախագահի խոսքում չենք հանդիպել; 

Ուկրաինական մամուլը հայտնել է նաև, որ այդ ձեռնարկությունը արտադրում էր «Իսկանդեր-M»: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder